Կարևոր իրադարձություններ

Էլլադա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

16 Հոկտեմբեր, 2024 13:27
Էլլադա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլլադա Քոչարյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Եվրոպայի գործող չեմպիոն Էլլադա Քոչարյանը մրցաշարի քառորդ եզրափակչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Լանա Բոլկվաձեի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն Հայաստանի տղամարդկանց թիմի անդամները:

Քառորդ եզրափակչում ռինգ դուրս կգան Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ):

Կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու դեպքում հայ բռնցքամարտիկներն առնվազն բրոնզե մեդալ կապահովեն:

Հայաստանն այս առաջնությանը մեկնել է 17 բռնցքամարտիկով:

 

Լրահոս

Դիտել ավելին