ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե Վրաստանը ղեկավարվում է «ռուսական կառավարության» կողմից։
«Մենք ոչ մի կերպ չենք միջամտում Վրաստանի ներքին գործերին և չենք էլ պատրաստվում դա անել, փոխարենը տեսնում ենք արևմտյան երկրների կողմից Վրաստանի ներկայիս իշխանությունների վրա ճնշում գործադրելու և նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա ազդելու անթաքույց փորձեր»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ, չնայած Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, երկկողմ կապերը պահպանվում են։