Կարևոր իրադարձություններ

ԴԱՀԿ-ի սերվերային համակարգը և մատուցվող ծառայություններն արդեն հասանելի են

11 Հոկտեմբեր, 2024 13:33
ԴԱՀԿ-ի սերվերային համակարգը և մատուցվող ծառայություններն արդեն հասանելի են

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տեղեկացնում են.

Հարգելի՛ քաղաքացիներ,

Վերականգվել է վնասված կապուղին, և այս պահին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգը և մատուցվող ծառայությունները հասանելի են։

Կարևոր իրազեկում

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Աջափնյակ համայնքում վնասված օպտիկական մալուխի պատճառով ժամանակավորապես անհասանելի կլինեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգը և մատուցվող ծառայությունները։

Այս պահին ընթանում են տեխնիկական աշխատանքներ։

Կապուղու վերականգնման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։

Հայցում ենք ձեր ներողամտությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին