Կարևոր իրադարձություններ

Նոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ

11 Հոկտեմբեր, 2024 11:23
Նոր Նորքում այգին վնասելու համար  կիրառվել են պատասխանատվության միջոցներ

Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշումներով՝ բնապահպանական իրավախախտումների համար վերոհիշյալ անձանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին