ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնում է, որ «Մեխիկոյում՝ հեղինակավոր «El Universal» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում ներկայացրել է Հայաստանի և Մեքսիկայի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատման և ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությանը։
«Հուսամ, որ այն կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը՝ տնտեսական, տուրիստական, քաղաքական, կրթամշակութային և տարբեր այլ ուղղություններով»,-նշել է Արշակյանը։