Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն աշակերտների ներկայությամբ բերման է ենթարկել ֆիզիկայի ուսուցչին. ըստ ներկաների` տապալել են գետնին, սեղան բրդել, մազերից քաշել

10 Հոկտեմբեր, 2024 15:05
ԱԱԾ-ն աշակերտների ներկայությամբ բերման է ենթարկել ֆիզիկայի ուսուցչին. ըստ ներկաների` տապալել են գետնին, սեղան բրդել, մազերից քաշել

«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ֊ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։

Այդ ամենը երեխաների աչքի առաջ,, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։

Լավ, ո՞՞՞նց։

Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։

Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանե՞իք։

Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ,, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել՞՞՞»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է  Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ծնողներից Մարինա Ադուլյան-Անդրյանը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։

Քիչ առաջ էլ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Նախաքննության շահերից ելնելով և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը` այլ տեղեկություններ չի հաղորդել:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։

Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,-գրել է խոսնակը։

 

Լրահոս

Դիտել ավելին