Կարևոր իրադարձություններ

Հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգն ապահովում է ապրանքի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում (տեսանյութ)

11 Հոկտեմբեր, 2024 12:40
Հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգն ապահովում է ապրանքի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում  (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրանքից (ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագիր) և ալկոհոլային ապրանքներից (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրեր),  բացի մայիսի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պահանջը պարտադիր է նաև փաթեթավորված խմելու ջրի դեպքում,  ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման (ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրեր)։ Ի դեպ, մինչև 2024 ապրիլի 30-ը ներառյալ ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակներով դրոշմավորված ջրերը կարող են չդրոշմավորվել հսկիչ նույնականացման նշաններով: 

Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման նպատակն է՝ շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ իրականացնել վերահսկողություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև մանրածախ վաճառք ապահովելով ապրանքների հետագծելիություն։ Դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ արտադրող կամ ներմուծող ընկերությունների կողմից դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է ապրանքի փաթեթավորման վրա: Ծածկագիրը գրանցվում է E-Mark համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Այսինքն,  վաճառքի կետերը դրոշմավորված ապրանքը վաճառելու համար պետք է ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաններներով։ Ապրանքների վերջնական սպառման ժամանակ սկանավորվում է DataMatrix կոդը, որի տվյալը ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։ Իսկ տեղեկատվությունը չփոխանցելը կդիտվի որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։ 

Այժմ իրականացվում են կաթանամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկական կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցների, ոչ ալկոհոլային ըմպելիքների, պահածոյացված մթերքի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, մակարոնեղենի և այլ մթերքների փորձնական ծրագրերը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին