Կարևոր իրադարձություններ

Մասնակցեք հարցմանը. քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ամրապնդումը ՆԳՆ առաջնահերթություններից է

11 Հոկտեմբեր, 2024 12:11
Մասնակցեք հարցմանը. քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ամրապնդումը ՆԳՆ առաջնահերթություններից է

ՆԳՆ բարեփոխումների օրակարգում քաղաքացիակենտրոն, հանրությանը հասանելի նոր որակի ծառայությունների մատուցումն է, որտեղ քաղաքացու կարծիքն առաջնային դեր ունի։

ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը նախաձեռնել է առցանց հարցում, որի նպատակն է հավաքագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրները և բարելավել մատուցման որակը։

Հարցման հղումը՝ https://forms.gle/HnrSzoYuZ1AKb6Dr6

Ակնկալում ենք հարցմանը քաղաքացիների ակտիվ մասնակցությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին