Armlur.am-ի տեղեկություններով` այսօր` ժամը 05։00-ի սահմաններում, օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին:
Ձերբակալման լուրը Shabat.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը` նշելով, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին` Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել է գլխավոր վարչությունում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում, որն առնչվում է տվյալ անձին և նրան հարազատ մեկ այլ անձի:
«Քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին, ինչն իրականացվել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում»,-ասաց ՔԿ խոսնակը` հավելելով.
«Այս պահին այսքանը կարող եմ ասել հետո ավելի ուշ, ավելի բաց տեղեկատվություն կհրապարակենք վարույթի և նախաքննության մասին»:
Ինչպես նշել է լրատվականը, նախկին քաղաքապետի որդին անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից ու դեռ ավելին՝ երկրից գնում էր, որ հասներ արտերկրում բուժվող հորը, սակայն իրավապահները կանխել են հոր ու որդու հանդիպումը։