Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է կայանված «Mercedes»-ին և «Opel»-ին՝ հայտնվելով ավտոտեխսպասարկման կետի շինության մեջ. կան վիրավորներ

05 Հուլիս, 2024 00:30
Մեքենան բախվել է կայանված «Mercedes»-ին և «Opel»-ին՝ հայտնվելով ավտոտեխսպասարկման կետի շինության մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գևորգ Չախոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին՝ Նորաշեն գյուղի կենտրոնական հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նույն վայրում գտնվող ավտոտեխսպասարկման կետի դիմաց կայանված «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներին, ապա հայտնվել ավտոտեխսպասարկման կետում՝ պատճառելով նյութական վնաս։

Վթարի հետևանքով վարորդ Գ. Չախոյանն ու նրա ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 22-ամյա Հովհաննես Արղուշյանն ու 23-ամյա Սիփան Կյուրեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» առողջության կենտրոն։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին