«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության 2019 թ.-ի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ: Նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու և տնտեսվարողների կողմից 2024 թ.-ի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ։
Պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով տրամադրվող վարկերից բացի տրամադրվում է լրացուցիչ վարկ՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերման համար անհրաժեշտ գումարի չափով: Խաղողի մթերումներ իրականացնող վարկառուների համար ծրագրից օգտվելու նպատակով պայմանագրերի կնքման համար սահմանված մինչև հուլիսի 1-ը ժամկետը երկարաձգվում է մինչև օգոստոսի 1-ը, իսկ սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող վարկառուների համար ծրագրից օգտվելու նպատակով պայմանագրերի կնքման համար սահմանված մինչև հուլիսի 1-ը ժամկետը՝ մինչև հոկտեմբերի 1-ը»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: