Կարևոր իրադարձություններ

Հանցագործության քանի դեպք է բացահայտվել 1 օրում

23 Հոկտեմբեր, 2024 10:29
Հանցագործության քանի դեպք է բացահայտվել 1 օրում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 22, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 5-ական, փաստաթուղթ կեղծելու՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3, հոգեկան ներգործության, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունությանը միջամտելու, սառը զենքի հայտնաբերման և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, խոշտանգման, ավազակության, վստահված գույքի հափշտակման, շորթման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, կալանավորների պահման վայրում վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու և պահելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից արգելված իրեր պահելու, կանխամտածված սնանկության, դատական ակտերը չկատարելու ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է  անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և վանդալիզմի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին