Ֆրանսիայում կուսակցական կոալիցիաներից ոչ մեկը ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստանում։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, թարմացված կանխատեսման համաձայն՝ առաջատարը ձախ կուսակցությունների կոալիցիան է, երկրորդում՝ նախագահամետ «Միասին հանուն հանրապետության» կուսակցությունը, երրորդում՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելի «Ազգային միությունը»։
Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան խորհրդարանում կստանա 150-175, Լը Պենի կուսակցությունը՝ 115-150 մանդատ։