Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։
Նորոգման աշխատանքերը սկսել ենք իրականացնել խիստ անհրաժեշտություն ունեցող փողոցներում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել որակյալ ճանապարհներից։
Փուլ առ փուլ շարունակելու ենք այդ աշխատանքները՝ ապահովելով մարդկանց համար հարմարավետ երթևեկություն»։
Տեսանյութն՝ այստեղ։