Կարևոր իրադարձություններ

Ապատեղեկատվության տարածման պատճառ են նաև տեղեկատվական բացերը. ՀՀ ԱԳ փոխնախարար

30 Հոկտեմբեր, 2024 18:12
Ապատեղեկատվության տարածման պատճառ են նաև տեղեկատվական բացերը. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ» համաժողովի բարձրաստիճան նախարարական սեգմենտի պանելային քննարկմանը, որն այս տարի կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կողմից:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, իր խոսքում Վահան Կոստանյանն ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում համընդհանուր մոտեցման, միջազգային գործընկերների հետ համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում նույնպես առկա է նման խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին՝ կարևորելով Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգի գործադրմանն ուղղված ջանքերը և ընդգծելով կրթական համակարգում մեդիագրագիտության ներդրման կենսական նշանակությունը, այս համատեքստում` քաղաքացիական հասարակության կարևորությունը:

Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ապատեղեկատվության տարածման պատճառ են հանդիսանում նաև տեղեկատվական բացերը, որոնք անհրաժեշտ է լրացնել թափանցիկ և ժողովրդավարական կառավարման միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին