«Մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր սահմաններին, միաժամանակ չենք միջամտում մյուս երկրների ներքին գործերին, ի տարբերություն արևմտյան պետությունների, հարգում ենք Վրաստանի ժողովրդի ինքնիշխան կամքը։ Ակնկալում ենք անդրկովկասյան այդ հանրապետության կայուն զարգացում, երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորում։
Վրաստանը և Վրաստանի ժողովուրդը որոշեցին սահմանափակել իրենց սեփական, անկախ և ինքնիշխան երկրի ներքին գործերի վրա արտաքին ազդեցության հնարավորությունը՝ ընդունելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Մի քանի ամիս Վաշինգտոնն ու Բրյուսելն ամեն ինչ անում էին վրացի ընտրողների ընտրության վրա ազդելու համար և դա անում էին բացարձակ կողմնակալ։
Չնայած հսկայական ճնշումներին՝ Վրաստանի ժողովուրդը կատարեց իր ընտրությունը։ Հոկտեմբերի 26-ին ընտրողները հանդես եկան կայունության, զարգացման և վրացական ավանդական արժեքների օգտին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: