Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն է

07 Հուլիս, 2024 12:45
Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն է

Ֆրանսիայում բացվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը:

Առաջին փուլում մասնակցությունը ռեկորդային է եղել՝ գերազանցելով 66 տոկոսը։

Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը Հանրապետականների կուսակցության դաշնակիցների հետ միասին հավաքել է ձայների 33,15 տոկոսը, ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը ստացել է 27,99 տոկոսը, նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան երրորդն է՝ 20,04 տոկոսով:

 
 

Լրահոս

Դիտել ավելին