Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

07 Հուլիս, 2024 19:43
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 16։55-ին (Երևանի ժամանակով՝ 17։55) Դաթչա շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 6,97 կմ խորության վրա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին