Կարևոր իրադարձություններ

Բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի. Գնել Սանոսյան

07 Հուլիս, 2024 18:54
Բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի. Գնել Սանոսյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Դիլիջանում մասնակցել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից նախաձեռնած Global Business Forum 2024-ի հերթական աշխատանքային հանդիպում-քննարկմանը, որին ներկա էին նաև աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած գործարարներ, ՀՀ պետական և հասարակական գործիչներ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարար Սանոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, «Մանթաշյանց» բիզնես ակումբի հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությունը։

«Մանթաշյանց» ակումբի հետ կապ կա, տարբեր ֆորմատներով հանդիպում, քննարկումներ ունենում ենք, և ուրախ եմ, որ առիթ ունեմ մասնակցել, խոսել նախարարության կողմից տարբեր ուղղությամբ արվող աշխատանքների ու ծրագրերի մասին, որոնք էլ երկրի տնտեսության, բիզնես միջավայրի վրա ունեն մեծ դրական ազդեցություն»,- ասել է նախարարը։

Իր խոսքում Սանոսյանն անդրադարձել է ՏԿԵ նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներին, դրանց զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Նախարարը մասնավորապես խոսել է ճանապարհաշինության, վերականգնվող էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի և այլ ոլորտներում պետության առաջնահերթությունների մասին, ընդգծել լավ ճանապարհներ, զարգացած ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը։

Նախարարն անդրադարձ է կատարել մարզերին ու համայնքներին, ընդգծել համայնքների համաչափ զարգացման կարևորությունը։

Նախարար Սանոսյանն ընդգծել է` բիզնեսի ու կառավարության կապը պետք է ամուր լինի։ Երբեմն բիզնեսը պետք է հուշի կառավարությանը, թե որ ուղղությամբ ինչ անելիքներ կան։

Նախարարի ելույթից հետո ծավալվել է արդյունավետ քննարկում։

 

Լրահոս

Դիտել ավելին