Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի վարչապետը վաղը հրաժարական կտա

07 Հուլիս, 2024 23:50
Ֆրանսիայի վարչապետը վաղը հրաժարական կտա

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ հուլիսի 8-ին հրաժարական կներկայացնի։

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, նա կաշխատի մինչև նոր կաբինետի ձևավորումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի ԱԺ այսօրվա ընտրությունների արդյունքում՝ նախագահ Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան 2-րդն է, և խորհրդարանում կստանա 150-175 տեղ՝ պարտվելով ձախակողմյան «Նոր ազգային ճակատ»-ին։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին