Կարևոր իրադարձություններ

Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. «Ժողովուրդ»

02 Հուլիս, 2024 08:54
Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու  պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, բարձրախոսը միացրած, Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» անվանեց:

Ընդդիմադիր պատգամավորը դիմեց դատարան:

Հիմա՝ դեպքից 3 տարի անց, Լենա Նազարյանը, դատարանի պահանջով, «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ներողության տեքստը, ինչպես նաեւ պետք է վճարի փոխհատուցում Թագուհի Թովմասյանին վիրավրելու համար:

Դատարանը բավարարել է 300 հազար ՀՀ դրամի փոխհատուցումը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին