Կարևոր իրադարձություններ

Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է. պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին. «Հրապարակ»

28 Հունիս, 2024 08:23
Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է. պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին։ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի մտերիմներն ուզում են աննախադեպ ընդունելություն կազմակերպել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր մեկնում է Սյունիքի մարզ՝ եռօրյա շրջագայության:

Առաջին կանգառը՝ Մեղրի, ապա՝ Քաջարան, շաբաթ օրը՝ հանդիպում Կապանում։ Արթուր Սարգսյանը շարժման մեկնարկից սրբազանի կողքին է, ոմանք կատակում են, թե ախրաննիկն է: Նա համայնքում մեծ հեղինակություն է վայելում։ Մեր սիսիանցի զրուցակիցը կատակեց, թե «գառնուկների քասթինգ է», մարդիկ առաջարկում են` գառնուկով դիմավորել, մատաղ անել:

Փոխարենը ընդհատակ են անցել նրա ընկերները՝ Առուշ Առուշանյանը, Գեւորգ Փարսյանն ու Մանվել Փարամազյանը, ովքեր ժամանակին ընդդիմադիր էին, հիմա թեեւ թղթով ՔՊ-ական չեն, բայց հոգով ՔՊ են։ Ի դեպ, սրբազանի այցը  քայլարշավի  ֆորմատով է լինելու, նա շրջելու է փողոցներում, զրուցելու է սյունեցիների հետ»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին