Կարևոր իրադարձություններ

Միրզոյանն ու Կոսովոյի փոխվարչապետն անդրադարձել են ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերին

29 Հունիս, 2024 21:27
Միրզոյանն ու Կոսովոյի փոխվարչապետն անդրադարձել են ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովիկի միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Դոնիկա Գյորվալա Շվարցի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և մտքեր փոխանակել Հարավային Կովկասում և Բալկաններում կայունության վրա ազդող գործոնների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերին։

Վկայակոչելով խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառությունը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։

Մասնավորապես շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման և Հարավային Կովկասում ռազմական առճակատումների փոխարեն կայուն զարգացման համար ամուր հիմքեր ստեղծելու հարցում ՀՀ կողմից ցուցաբերված քաղաքական կամքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին