«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այս օրերին ադրբեջանական տեղեկատվական հարթակները ակտիվ տարածում են, թե ինչ-որ ադրբեջանական ծագման թուրք տիեզերագնաց տիեզերքում ծածանել է թուրքական և ադրբեջանական դրոշները: Այս «տիեզերական» աղմուկի ու հրճվանքի ֆոնին արժե հիշեցնել, որ Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում մոտ 200 օր եղել են դեռևս 2017-2018 թվականներին:
Որոշ ժամանակ հետո Անտոն Շկապլերովը Հայաստան է ժամանում և մեր երկրի դրոշը հանդիսավորապես փոխանցում է երկրի վարչապետին: «Հույս ունեմ, որ այդ դրոշը գտնվում է Հայաստանի թանգարաններից մեկում, և այցելուներին ներկայացնում են դրա պատմությունը: Երևանի դրոշն էլ մի փոքր ավելի ուշ փոխանցվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»:
Պողոսյանի խոսքով, մեր երկրի համար մեծ պատիվ է, որ Հայաստանի և Երևանի դրոշները ծածանվել են տիեզերքում: «Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստանում նշեց՝ հսկա պետություններն են երազում, որ իրենց դրոշը լինի տիեզերքում, բայց ամեն մեկին տրված չէ նման հնարավորություն: Շատ ուրախ եմ, որ մեզ համար եղբայրական պետության դրոշը հայտնվեց տիեզերքում: Նման քայլերը, իհարկե, խոսում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և հարազատ մոտեցման մասին»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: