Կարևոր իրադարձություններ

Հնարավորություն՝ բացահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարբեր տեսանկյուններից. ցուցադրություն՝ Մատենադարանի թանգարանում

28 Սեպտեմբեր, 2024 16:06
Հնարավորություն՝ բացահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարբեր տեսանկյուններից. ցուցադրություն՝ Մատենադարանի թանգարանում

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին, Մատենադարանի թանգարանում բացվելու է «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը» խորագրով ցուցադրություն։ Այս մասին հայտնում են Մատենդարանի մամուլի ծառայությունից։

Ինչպես հայտնի է, Մաշտոցյան Մատենադարանի հիմքում ընկած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավաքածուները։ Այս ցուցադրությամբ փորձել ենք մեկտեղել Մատենադարանում  ամբարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին առնչվող հսկայական ժառանգության մի մասը՝ ձեռագիր մատյանների, արխիվային փաստաթղթերի, տպագիր գրքի և լուսանկարների տեսքով, որոնք բովանդակային առումով լրացվել և համադրվել են Հայաստանի մի շարք թանգարաններից բերված ցուցանմուշներով։

Նշյալ ցուցադրության շրջանակում այցելուն կարող է բացահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարբեր տեսանկյուններից՝ զուգահեռաբար տեսնելով Էջմիածնում գրված Մաշտոցյան Մատենադարանում պահվող ամենավաղ թվագրություն ունեցող ձեռագրից մինչև 1771 թ. Էջմիածնում հիմնադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի տպարանում հրատարակված առաջին հնատիպ գրքեր, տարբեր դարաշրջաններում նկարազարդված Մայր տաճարը ներկայացնող մանրանկարներից մինչև գահակալած կաթողիկոսների արձակած հրովարտակներ և բազմաբովանդակ լուսանկարներ։   

 

 

Լրահոս

Դիտել ավելին