Կարևոր իրադարձություններ

Սևանի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում քաղաքացին մոլորվել է

28 Սեպտեմբեր, 2024 23:01
Սևանի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում քաղաքացին մոլորվել է

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ: Ջրափրկարարները հանգստյան տներից մեկի մոտակա անտառում հայտնաբերել են մոլոր­ված քաղաքացուն (Վ․ Պ., ծնված 1954թ․)։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին