Օրերս Արարատի մարզի Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկն այսօր մահացել է։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։
«Մեծ վշտով տեղեկացանք, որ օրերս Արարատի մարզի Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկն այսօր մահացել է։
Գործի առիթով արդեն հարուցվել է քրեական գործ։ Արարատի մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները դեպքից անմիջապես հետո եղել են դպրոցում, այնուհետև՝ հիվանդանոցում, հանդիպել աշակերտի ծնողների հետ, ամենօրյա ռեժիմով ծանոթացել աղջկա առողջական վիճակին։
Մարզպետի աշխատակազմի կողմից լիազորությունների սահմանում ամեն բան արվելու է քրգործին աջակցելու և ուսումնական հաստատություններում անվտանգության նորմերն առավել խստացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։