Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Երևանի թիվ 185 դպրոցում

28 Սեպտեմբեր, 2024 18:46
Հրդեհ է բռնկվել Երևանի թիվ 185 դպրոցում

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Համո Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված դպրոցի 2-րդ հարկում գտնվող փայտագործության դասասենյակում:

Ըստ նախնական տեղեկությունների`տուժածներ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին