Կարևոր իրադարձություններ

Վեդիի դպրոցում վնասածքներ ստացած աղջկա կյանքը փրկել չի հաջողվել

28 Սեպտեմբեր, 2024 15:53
Վեդիի դպրոցում վնասածքներ ստացած աղջկա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ Էլեն Շ․-ն։

Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ՝ Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Դպրոցի տնօրենն ասել էր, որ աղջիկն ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից:

 


 

 

Լրահոս

Դիտել ավելին