Կարևոր իրադարձություններ

Դեսպանը երախտագիտություն է հայտնել առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համար

28 Սեպտեմբեր, 2024 13:22
Դեսպանը երախտագիտություն է հայտնել առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համար

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար:

«Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության»,- ասված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 հոգի և ոչինչ չասելով՝ «ԲՄՎ-ով» նրան տարել անհայտ ուղղությամբ:

Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առևանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության մասնակիցներ, նպատակադրվել էին շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը:

 

Լրահոս

Դիտել ավելին