Կարևոր իրադարձություններ

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Բեյրութին

28 Սեպտեմբեր, 2024 10:00
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Բեյրութում լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպության օբյեկտների ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Իսրայելի բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանի հարակից տարածքին, օդանավակայանը շարունակում է չվերթների սպասարկումը, ավիափոխադրումները չեն դադարել։

Բեյրութի հարավային արվարձանում «Հըզբոլլահ»-ի ստորգետնյա շտաբի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, առնվազն 91 մարդ վիրավորում է ստացել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին