Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող հատվածում

28 Սեպտեմբեր, 2024 17:56
Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող հատվածում

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, Կապանից դեպի Տաթև տանող ճանապարհի ամենաբարդ համարվող այս հատվածի կառուցումը կարևոր նշանակություն ունի. այն կկրճատի ոլորանների թիվը` 16-ից հասցնելով 6-ի, և կհեշտացնի ուղևորափոխադրումները, ավելի արագ ու հեշտ կկատարվեն բեռնափոխադրումները։

Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարք ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է, պետք է տեղադրվի 3-րդ շերտը։

Կառուցապատման աշխատանքներն ընթացքի մեջ են։:

 

Լրահոս

Դիտել ավելին