Կարևոր իրադարձություններ

Բայդենը Նասրալլայի սպանությունն «արդարացի միջոց» է անվանել

28 Սեպտեմբեր, 2024 23:34
Բայդենը Նասրալլայի սպանությունն «արդարացի միջոց» է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեյրութում «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունն անվանել է «արդարացի միջոց»։

«Հասան Նասրալլան և նրա գլխավորած ահաբեկչական խմբավորումը՝ «Հըզբոլլահ»-ը, պատասխանատու են չորս տասնամյակների ընթացքում հարյուրավոր ամերիկացիների սպանության համար։

ԱՄՆ-ն լիովին աջակցում է ահաբեկչական խմբավորումներից՝ «Հըզբոլլահից», հութիներից և Իրանի կողմից աջակցվող ցանկացած այլ ահաբեկչական խմբավորումներից պաշտպանվելու իրավունքը»,-նշել է Բայդենն՝ ընդգծելով, որ այժմ ժամանակն է հասնել համաձայնության, վերացնել սպառնալիքներն Իսրայելի համար և ավելի մեծ կայունություն ապահովել Մերձավոր Արևելքում։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին