Կարևոր իրադարձություններ

Կոտայքում մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին

29 Հունիս, 2024 23:13
Կոտայքում մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Տիգրան Մկրտչյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 132 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել ու բախվել քարերին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտբար տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

 

Լրահոս

Դիտել ավելին