Կարևոր իրադարձություններ

Հայաստանում որդիս անընդհատ հարցնում է՝ ինչո՞ւ քեզ բարևեց, ճանաչո՞ւմ ես նրան. Հենրիխ Մխիթարյան

01 Հուլիս, 2024 22:35
Հայաստանում որդիս անընդհատ հարցնում է՝ ինչո՞ւ քեզ բարևեց, ճանաչո՞ւմ ես նրան. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որդին՝ Համլետը, շատ հետաքրքրասեր երեխա է, փորձում է ամեն ինչ իմանալ։

Այս մասին նա պատմել է armenian-soccer–ին։

«Որդուս մոտ «ինչու»-ները ոչ թե շատ են, այլ շատ–շատ։ Շատ հաճելի է, որ նա այդքան հետաքրքրասեր է և փորձում է ամեն ինչին ծանոթանալ, ամեն ինչ իմանալ։ Հիմա, երբ Հայաստանում ենք, ամենից հաճախ հարցնում է՝ ինչո՞ւ քեզ բարևեց։

Փողոցում անծանոթ մարդիկ շատ-շատ են մոտենում, բարևում: Համլետի մոտ հարց է առաջնում` ինչո՞ւ: Ասում է` ճանաչո՞ւմ ես, պատասխանում եմ՝ ոչ, և նրա հաջորդ հարցը` բա ինչո՞ւ է բարևում քեզ, բացատրում եմ՝ գիտի, որ ես «Ինտերում» եմ խաղում, հավաքականում եմ խաղացել:

Այստեղ նրա հարցերը դադարում են, բայց հաջորդ բարևողի հետ ամեն ինչ նորից սկսվում է»,– պատմել է ֆուտբոլիստը՝ հավելելով, որ եթե որդին որոշի ֆուտբոլիստ դառնալ, ապա ամեն ինչով կաջակցի նրան, ու հենց այդ ժամանակ էլ գուցե հասկանա, թե ինչու են մարդիկ այդքան շատ բարևում իրեն։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է՝ մասնագիտություն ընտրելու հարցում որդուն ոչինչ չի պարտադրի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին