Կարևոր իրադարձություններ

Տնտեսական ակտիվությունը սուզվում է. «Փաստ»

02 Հուլիս, 2024 09:28
Տնտեսական ակտիվությունը սուզվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր տնտեսական աճը չափից ավելի կախված է կա՛մ արտաքին գործոններից, կա՛մ որոշակի տնտեսական գործունեության ուղղությունից։ Երբ արտաքին հանգամանքները դրական են, տնտեսությունը մեծ արագությամբ աճում է, իսկ երբ այդ արտաքին պայմանների փոփոխություն է տեղի ունենում, ապա տնտեսական ակտիվությունը սկսում է նվազել։

Հենց այս երևույթն է, որ հիմա տեղի է ունենում։ Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել էր 10,4 %-ով, ապա մայիսին տնտեսական ակտիվությունը զգալիորեն դանդաղել է։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին կազմել է 5,2 %՝ նախորդ ամսվա համեմատ դանդաղելով գրեթե կրկնակի՝ 4,8 տոկոսային կետով: Արդյունքում կուտակային տարվա առաջին 5 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազել է՝ կազմելով 11,2 %, հունվար-ապրիլի համեմատ դանդաղելով 2 տոկոսային կետով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին