«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազոր մարմին սահմանելու մասին» նախագիծը:
Կառավարության 2024 թ.-ի ապրիլի 12-ի N 485-Ն որոշմամբ լիազոր մարմին է սահմանվել Էկոնոմիկայի նախարարությունը: Այս նախագծով սահմանվել է ռեեստրի վարման լիազոր ստորաբաժանում և ռեեստրի վարման կարգ։ Այսպիսով հաշվառման կկանգնեն Հայաստանի տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք կդիմեն այդ հարցով։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսավարող սուբյեկտներին ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական արտադրանքը շրջանառելու դեպքում այն իրականացնել առանց լրացուցիչ վարչարարության:
Բացի դա, «ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրով, որը ստորագրվել է 2019 թ.-ի նոյեմբերի 22-ին Մոսկվայում, նախատեսվում է, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Դրույթը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին իրացնելու սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: