Կարևոր իրադարձություններ

Սերբիայի նախագահի կարծիքով՝ աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի

30 Հունիս, 2024 16:42
Սերբիայի նախագահի կարծիքով՝ աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի

Մերձավոր Արևելքում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև բախումը, ԵՄ  դիվանագիտության ծառայության ղեկավարի պաշտոնում Ժոզեպ Բորելի փոխարեն Կայա Կալլասի ընտրությունը, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի երկրների կողմից սպառազինությունների լայնածավալ գնումները վկայում են մեծ պատերազմի նախապատրաստվելու մասին։

Ինչպես փոխանցում է  ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Նրա խոսքով՝ «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտությունից խուսափելը գրեթե անհնար է։

«Այստեղ մեծ փիլիսոփայություն չկա, դրանք պարզ, հստակ, միանշանակ բաներ են։ Եվ երբ խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Եվրոպայում, մենք ստանում ենք Եվրահանձնաժողով, որը նախորդ ակնհայտորեն հակառուսական դիրքորոշումից էլ ավելի արմատապես հակառուսական դիրքորոշում կունենա», - ընդգծել է Սերբիայի նախագահը։

 



 

Լրահոս

Դիտել ավելին