Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կհրավիրի. «Հրապարակ»

25 Հունիս, 2024 08:51
Ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կհրավիրի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, Ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կհրավիրի՝ ընդունելու նստաշրջանում քննարկված, անավարտ մնացած նախագծերը։ Խոսվում է, որ վարկային համաձայնագիր էլ պետք է վավերացվի։ Իշխանական օրենսդիր մարմնի ակտիվին հուլիսյան արտահերթից առաջ ռելաքսի հնարավորություն են տվել․ 

Պատգամավոր էլ կա՝ երկրից երկիր է գնում. Վիլեն Գաբրիելյանը, օրինակ, հունիսի 23-ին Վիեննայում կմասնակցի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպվող Supplementary Human Dimension Meeting III (2024) աշխատաժողովին, որտեղից անմիջապես կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական եւ սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին մասնակցելու համար, որը տեղի կունենա հունիսի 25-27-ը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին