Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պապոյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին (լուսանկարներ)

28 Հունիս, 2024 15:46
Գևորգ Պապոյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին (լուսանկարներ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։

Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ինչպես նաև թեթև արդյունաբերության, ձեռներեցության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Շեշտվել է ՎԶԵԲ-ի «Խորհուրդներ փոքր բիզնեսի համար» ծրագրի շարունակության և ընդլայնման ազդեցությունն ու կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել կապիտալի շուկայի զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և Գյումրիի «չոր նավահանգստի», արդյունաբերական պարկերի ստեղծման նախագծերին։

 

Լրահոս

Դիտել ավելին