Կարևոր իրադարձություններ

Թրամփի հետ հեռուստաբանավեճից հետո քննարկվում է Բայդենին փոխարինելու հնարավորությունը

28 Հունիս, 2024 19:23
Թրամփի հետ հեռուստաբանավեճից հետո քննարկվում է Բայդենին փոխարինելու հնարավորությունը

Կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճը։

Ինչպես գրում է գերմանական Bild թերթը, բանավեճից հետո քննարկվում է Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը։

Իր ելույթի ընթացքում Բայդենը պարբերաբար լեզվի սայթաքումներ է թույլ տվել։

«Ես իսկապես չգիտեմ, թե նա ինչ ասաց նախադասության վերջում: Եվ ես կարծում եմ, որ նա ընդհանրապես չի էլ հիշում»,- կատակել է ԱՄՆ նախկին նախագահը։

Այս բանավեճից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում քննարկում է սկսվել այն մասին, թե արդյոք հնարավոր է Բայդենի թեկնածությունը հանել ընտրություններից և փոխարինել նրան մեկ այլ թեկնածուով։ Դրա համար կպահանջվի անձամբ ԱՄՆ նախագահի համաձայնությունը։

Բայդենի ախընտրական շտաբի պաշտոնյանն էլ հայտարարել է, որ Բայդենը դուրս չի գալիս 2024 թվականի նախագահական մրցավազքից։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բանավեճից առաջ ընտրողները (55% ընդդեմ 45%) ասել են, որ ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ հանդես կգա, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին