Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում մեկ օրում 31 ջերմային ռեկորդ է սահմանվել

30 Հունիս, 2024 19:42
Հեղինակ՝ Լևոն Ազիզյան
Ռուսաստանում մեկ օրում 31 ջերմային ռեկորդ է սահմանվել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Աննոմալ ջերմային գոտին շարունակում է մեծանալ տարածքով, ընդգրկելով հսկայական տարածքներ Ռուսաստանի հարթավայրում և Կենտրոնական Սիբիրի հարավում: Այսպես, անցած շաբաթ օրը Ռուսաստանում գրանցվել է ջերմության 31 ռեկորդ, ինչը 3 անգամ ավելի է, քան նախորդ ուրբաթ օրը։

Հունիսի 29-ի համար աննախադեպ շոգ է դիտվել 9 ռեգիոնալ մայրաքաղաքներում, մասնավորապես՝ Սմոլենսկում, Պետրոզավոդսկում, Սանկտ Պետերբուրգում, Տոմսկ և այլն: Նույնիսկ Ռուսաստանի հյուսիսում՝ Կոլա թերակղզում, տեղ-տեղ օդի ջերմաստիճանը հասել է մինչև +32,3°։

Աննոմալ շոգ եղանակն ապահովում է Ազորյան անտիցիկլոնի թիկունքը, որի հետ կապված հարավարևմտյան արևադարձային հոսանքները Հյուսիսային Աֆրիկայից տաք օդային զանգվածները մղում են դեպի հյուսիս: Վերջին օրերին արևադարձային տաք օդի օջախում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Ալժիրում ՝ +50,1° (Ուարգլա)

Առաջիկա շաբաթվա ընթացքում եվրոպական Ռուսաստանի և կենտրոնական Ռուսաստանի մեծ մասում կպահպանվի շոգ և շատ շոգ եղանակը։ Մի շարք մարզերում ցերեկային ժամերին ջերմաչափերը կգերազանցեն 30 աստիճանի սահմանագիծը, ինչը նշանակում է, որ ամեն օր սպասվում են ջերմաստիճանի նոր ռեկորդներ։ Միայն հաջորդ շաբաթավերջին ջերմաստիճանի ֆոնը կվերադառնա հուլիսյան բնականոն ռեժիմին»։

 

Լրահոս

Դիտել ավելին