Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանին արձակուրդ կմեկնի. անդամները մտադիր են վայելել այն. «Ժողովուրդ»

15 Հունիս, 2024 09:02
Երևանի ավագանին արձակուրդ կմեկնի. անդամները մտադիր են վայելել այն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի:

Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհրդարանն ամառային նստաշրջանն ավարտեց. մինչեւ աշուն արտահերթ նիստերից բացի` ԱԺ հերթական նիստեր այլեւս չեն լինի:
 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 25-ին հրավիրվելու է այս ավագանու վերջին նիստը, ու ավագանու անդամները եւս արձակուրդի կմեկնեն:

Ավագանու հերթական նիստն արդեն կկայանա սեպտեմբերին:

Ի տարբերություն պատգամավորների, որոնք ամռանը արտահերթ նիստեր են նախատեսում, Երեւանի ավագանու անդամները մտադիր են վայելել իրենց ամառային հանգիստը:

Մեզ հետ զրույցում Երեւանի ավագանու անդամներն ասացին, որ եթե արտառոց իրավիճակներ կամ հրատապ նախագծեր չլինեն, ապա տրամադրված չեն ամռանը արտահերթ նիստ հրավիրելու:

Այսինքն՝ հունիսի 25-ին ավագանին վերջին նիստը կանի եւ «կարձակվի»՝ մինչեւ սեպտեմբեր»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին