Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման և տնտեսական հզորացման հարցերը

28 Հունիս, 2024 15:38
Քննարկվել են Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման և տնտեսական հզորացման հարցերը

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 28-ին նախաճաշի շուրջ հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ:

Քննարկվել են Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման և տնտեսական հզորացման հարցերը:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը:

Զրույցի առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:

 

Լրահոս

Դիտել ավելին