Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանցիներն ամենից հաճախ Երևան են այցելել

28 Հունիս, 2024 18:37
Ռուսաստանցիներն ամենից հաճախ Երևան են այցելել

Ռուսաստանցիներն այս տարվա հունվար-հունիսին արտերկրի քաղաքներից ամենաշատը մեկնել են Երևան, իսկ ՌԴ-ի ներսում՝ Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճանապարհորդությունների պլանավորման «OneTwoTrip» ծառայության վերլուծաբաններին։

«Տարվա առաջին կիսամյակի ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը։ ՀՀ մայրաքաղաք մեկնելու համար ձեռք է բերվել ավիատոմսերի 8,8%-ը, միևնույն ժամանակ այս ուղղության պահանջարկը մեկ տարում նվազել է 1,3%-ով»,- ասել են վերլուծաբանները։

Ռուսաստանցիները նվազեցրել են Ստամբուլի ուղղությամբ ճանապարհորդությունները (-2,9%)։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին