Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի վերադառնալու հարցն ինձ համար այլևս լոկ կարիերայի խնդիր չէ. Գարեգին Խումարյան

28 Հունիս, 2024 23:39
Հեղինակ՝ Գարեգին Խումարյան
Աշխատանքի վերադառնալու հարցն ինձ համար այլևս լոկ կարիերայի խնդիր չէ. Գարեգին Խումարյան

«Այսօր Հանրային հեռարձակողի խորհուրդն ազդարարեց Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ արարի մեկնարկը։

Կարծում եմ, հասկանալի է, որ աշխատանքի վերադառնալու հարցն ինձ համար այլևս լոկ կարիերայի խնդիր չէ։ Ավելի ճիշտ՝ կարիերայի խնդիր չէ բացարձակապես:

Հանրային հեռարձակման ինստիտուտի շուրջ ընթացող ներկայիս զարգացումներն աննախադեպ են բազմաթիվ պատճառներով և վստահորեն իրենց համեստ տեղն են գտնելու մեդիայի և, թերևս, ոչ միայն մեդիայի առնվազն բուհական դասագրքերում։

Ներգրավված բոլոր կողմերին գործընթացի բացառիկ կարևորության սթափ և լիարժեք գիտակցում եմ մաղթում»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին