Կարևոր իրադարձություններ

Քարակերտում անասնագոմի և հացատան տանիքում հրդեհ է բռնկվել. այրվել են փայտե կառուցատարրերն ու վառելափայտ

29 Հունիս, 2024 00:38
Քարակերտում անասնագոմի և հացատան տանիքում հրդեհ է բռնկվել. այրվել են փայտե կառուցատարրերն ու վառելափայտ

Հունիսի 28-ին, ժամը 21։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Երաժշտական փողոցում այրվում է երկու տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի հետնամասում գտնվող անասնագոմի և հացատան տանիքում (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։59-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և մոտ 3 խմ կուտակած վառելափայտ։

 

Լրահոս

Դիտել ավելին