Կարևոր իրադարձություններ

ՄՊՀ նախագահը ելույթ կունենա UNCTAD-ի Սպառողների շահերի պաշտպանության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի նիստին

01 Հուլիս, 2024 11:09
ՄՊՀ նախագահը ելույթ կունենա UNCTAD-ի Սպառողների շահերի պաշտպանության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի նիստին

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Ժնև մասնակցելու Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Սպառողների շահերի պաշտպանության օրենքի ու քաղաքականության և Մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբերի նիստերին։

Նիստերի ընթացքում տեղի կունենան քննարկումներ մրցակցության իրավունքին և քաղաքականության վերջին զարգացումներին, միաձուլումների նկատմամբ վերահսկողությանը, թվային շուկաներում և էկոհամակարգերում մրցակցության օրենքի կիրարկմանը վերաբերող և այլ հարցերի շուրջ։

Սպառողների շահերի պաշտպանության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի նիստի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային մարմնի իրականացրած աշխատանքները և նախատեսվող բարեփոխումները այս ուղղությամբ։

Այցի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև մի շարք երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին