Կարևոր իրադարձություններ

«Կենդանիների խնամքի կենտրոն»-ից վերջին ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել (տեսանյութ)

03 Հուլիս, 2024 09:54
«Կենդանիների խնամքի կենտրոն»-ից վերջին ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ից վերջին 5 ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել: Այս գործում կենտրոնին օգնում են նաև կամավորները, ովքեր ևս կենդանիների համար ընտանիքներ են փնտրում: 

Նշված կենդանիների գերակշռող մասը որոշակի ցեղատեսակի չի պատկանել: 
Համայնքային դպրոցներում կազմակերպվում են կրթական արշավներ և, սրանով պայմանավորված, անտուն կենդանիներին խնամակալության վերցնելու ցանկությունը մեծ է երեխաների շրջանում: 

Նախորդ տարի կենտրոնում եղած 100-ից ավելի կենդանի է տեր գտել, բայց այս տարի այդ թիվը կգերազանցվի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին