Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի հետ

02 Հուլիս, 2024 21:13
ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի հետ

Հուլիսի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և դրա շրջանակներում երկու երկրների խորհրդարանների ու խորհրդարանական ոլորտային հանձնաժողովների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին